Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.06.2013 | 00:15

Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա, և ես մտածեցի, թե մերժվել եմ քո ներկայությունից. արդյոք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը։ Ջրերը թափվեցին ինձ վրա շունչս կտրելու աստիճանի։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ լեռների փապարների մեջ, իջավ մի երկիր, որի նիգերը փակ են հավիտյան։ Ես կփրկվեմ ապականությունից։ Երբ հոգիս տկարացավ, քե՛զ դիմեցի, Տե՛ր իմ Աստված. մտաբերեցի Տիրոջը, և թող իմ աղոթքները հասնեն քո սուրբ տաճարը։


Հովնանի մարգարեություն 2. 5-8

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ